ՆԱՏՕ-ում ԱՄՆ և Ադրբեջանի դեսպանները քննարկել են Լաչինի միջանցքի հարցը


ՆԱՏՕ-ում ԱՄՆ և Ադրբեջանի դեսպանները քննարկել են Լաչինի միջանցքի հարցը

  • 07-02-2023 13:24:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. ՆԱՏՕ-ում Միացյալ Նահանգների և Ադրբեջանի ներկայացուցիչներ Ջուլիան Սմիթը և Ջաֆար Հուսեյնզադեն քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում։
 
Ինչպես Թվիթերում գրել է Հուսեյնզադեն, մտքեր են փոխանակվել ՆԱՏՕ-Ադրբեջան գործընկերության, միջազգային խաղաղության և անվտանգության մեջ ներդրման, ԱՄՆ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային այլ հարցերի վերաբերյալ:
 
«Մենք քննարկել ենք հունվարի 27-ին Իրանում Ադրբեջանի դեսպանատան վրա վերջերս իրականացված միտումնավոր ահաբեկչությունը։ Այդ առումով ես ողջունում եմ ԱՄՆ պաշտոնյաների կողմից անվերապահ և օպերատիվ աջակցությունը Ադրբեջանին», - հայտարարել է Հուսեյնզադեն:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play