ՀՀ-ում գործել է այնպիսի իշխանություն, որը զբաղված է եղել մասսայական սեփականություններ կոնվերտացնելով. Գուրգեն Արսենյան


ՀՀ-ում գործել է այնպիսի իշխանություն, որը զբաղված է եղել մասսայական սեփականություններ կոնվերտացնելով. Գուրգեն Արսենյան

  • 07-02-2023 13:32:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. «Տիկին գլխավոր դատախազ, ուզում եմ Ձեզ հիշեցնել Ձեր ընտրվելու ելույթից մի հատված, երբ դիմեցիք մեզ ու ասացիք՝ Ձեզ դիտարկենք՝ որպես ֆունկցիա: Գործընկերներս էլ հիմա տալիս են այնպիսի հարցեր, որոնք զարմանալի չեն, որովհետև Հայաստանում գործել է այնպիսի իշխանություն, որը զբաղված է եղել մասսայական սեփականություններ կոնվերտացնելով:
 
Եկել է պատասխան տալու ժամանակը»:  
 
Այս մասին այսօր Ազգային ժողովում՝ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին քննարկման ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:
 
Արսենյանը հետաքրքրվեց՝ ասելով՝ օրինակ, եթե դատարանը անձին դատապարտում է որևէ պատժի, ի՞նչ է տեղի ունենում դրանից հետո՝ հաշվի առնելով վաղեմության ժամկետի առկայությունն ու բողոքարկումները:
 
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ի պատասխան՝ ասաց՝ եթե գործի վաղեմության ժամկետն անցած է, սակայն ամեն դեպքում վարույթը շարունակվում է, այդ դեպքում քրեական դատավարության օրենսգիրքն ասում է՝ կայացվում է վերդիկտ՝ առանց պատիժ նշանակելու: Ըստ Վարդապետյանի՝ սա քրեական դատավարության օրենսգրքի իմպերատիվ պահանջն է:
 
«Եթե նկատել եք, դատախազության վերջին 4 ամսվա աշխատանքի ընթացքում միայն քրեական վարույթով չենք սահամանափակվում, և եթե կա 60-րդ հոդվածով սահամանփակմամբ կատարված չարաշահում, ապա պետական շահերի պաշտպանության հայց է ներկայացվում դատարան: Նպատակը ոչ միայն պատիժն է, այլև պետության ազգային հարստությունից դուրս բերված միավորների վերադարձը: Ու ոչ միայն այս գործով, այլև մի շարք այլ գործերով, բացի քրեական վարույթներից, որտեղ կարող են լինել նաև փողերի լվացման դրվագներ, ներկայացվում է նաև պետական շահի պաշտպանության հայց, որպեսզի գործընթացն էլ ունայն և սին չլինի»,- ասաց նա:
 
Ըստ Վարդապետյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակներում ևս հայց է ներկայացվում, և երբեմն անձինք համընկնում են, այսինքն՝ նույն անձի վերաբերյալ կա և՛ քրեական վարույթ, և՛ պետական շահերի պաշտպանության հայց, և՛ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթի շրջանականում ներկայացված հայց:
 
Նրա հավաստմամբ՝ դատախազությունն ակնկալում է, որ գոնե այդ գույքը վերադարձվի ազգային հարստության բալանսի:
 
Արսենյանը, արձագանքելով Վարդապետյանին, ասաց՝ ընթացքը հասկանում է, սակայն իր հարցն ավելի թեորետիկ բնույթ ուներ. «Եթե դատավճռում կա ազատազրկման մասին դատավճիռ, վաղեմության ժամկետը ազդո՞ւմ է ազատազրկումը կրելու վրա կամ չկրելու վրա»:
 
Վարդապետյանը դրական պատասխան տվեց՝ կրկնելով՝ այդ ժամանակ վերդիկտ կայացվում է, իսկ պատիժ՝ ոչ:
 
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ներկայացրած քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը կապված է Երասխի զորամասի՝ հատուկ նշանակության հողերի հափշտակության դեպքի հետ։ Ըստ նրա՝ նախաքննության ընթացքում ապացույցներ են ձեռք բերվել, որ Սեյրան Օհանյանը 2008-16թթ., զբաղեցնելով պաշտպանության նախարարի պաշտոնը, պաշտոնական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ։ Նա վերոհիշյալ հատուկ նշանակության հողամասերը դարձրել է այլ անձինը՝ այդ կերպ վատնման եղանակով հափշտակելով դրանք»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play