Ռուսաստանում փոխում են խաղաղապահ առաքելություններին մասնակցելու կարգը
07-02-2023 13:41:31 | Հայաստան | Ի՞նչ է գրում մամուլը
Lragir.am. Ռուսաստնաի պաշտպանության նախարարությունը օրինագիծ է մշակել, որն ընդլայնում է այն զինվորականների կատեգորիաները, ովքեր հնարավորություն ունեն կամավոր մասնակցել ռուսական խաղաղապահ առաքելություններին, այդ թվում՝ ժամկետային զինծառայողները։ Նորմը կարող է ուժի մեջ մտնել հետադարձ ուժով՝ 2022 թվականի օգոստոսից։ Rbc.ru-ն ունի փաստաթղթի և ուղեկցող նյութերի պատճենը, դրանց իսկությունը հաստատել է կառավարությունում աղբյուրը։
Օրինագիծը համաձայնեցվել է Ներքին գործերի նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության, ԱԴԾ-ի, Արտաքին հետախուզության ծառայության, Ազգային գվարդիայի, Նախագահի հատուկ ծրագրերի գլխավոր տնօրինության և այլ գերատեսչությունների հետ։
Գործող օրենքով, խաղաղապահ առաքելությանը կամավոր հիմունքներով կարող են մասնակցել միայն պայմանագրային հիմունքներով ծառայող զինվորականները։ Միաժամանակ նրանք պետք է անցնեն նախնական հատուկ պատրաստություն։
Օրենքի նախագծով առաջարկվում է սահմանել, որ խաղաղապահ առաքելություններին մասնակցելու համար ուղարկված զինվորականները կարող են հավաքագրվել «կամավոր հիմունքներով նախնական հատուկ պատրաստություն անցած զինվորականներից»։
Նման ձևակերպման տակ կարող են ընկնել զինված ուժերի բոլոր զինծառայողները, այդ թվում՝ ժամկետային զինծառայողները։