Երկրաշարժը երկրաբանական տեղաշարժ է առաջացրել


Երկրաշարժը երկրաբանական տեղաշարժ է առաջացրել

  • 07-02-2023 19:39:46   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Երկրաշարժը երկրաբանական տեղաշարժ է առաջացրել, որի հետևանքով քարոլորտային սալերը երեք մետրով տեղափոխվել են, ասել է Իտալիայի երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի (INGV) նախագահ Կառլո Դոլիոնին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից:
 
«Արաբական սալը հյուսիս-արևելք-հարավ-արևմուտք ուղղությամբ մոտավորապես 3 մետրով տեղաշարժվել է Անատոլիական սալի նկատմամբ», – փորձագետը հայտնել Է Corriere della Sera թերթին: Ըստ գիտնականի՝ «կարծես, Թուրքիան տեղափոխված լինի դեպի հարավ-արևմուտք»։ Դոլիոնիի խոսքով՝ բեկվածքի ընդհանուր չափը կազմել է առնվազն 150 կիլոմետր, «այդ ամենը տեղի է ունեցել մի քանի տասնյակ վայրկյանում»։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը