Արաբկիրում 36 ժամ ջուր չի լինի. ապօրինի քար թափելու պատճառով կրկին վթարվել է «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարը


Արաբկիրում 36 ժամ ջուր չի լինի. ապօրինի քար թափելու պատճառով կրկին վթարվել է «Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարը

  • 07-02-2023 20:39:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Արզնի 2-Երևան» մայրուղային ջրատարի հերթական անգամ վթարվել է, ինչի պատճառը կրկին եղել է  Արաբկիրի Կորեայի ձոր կոչվող հատվածում ապօրինի քար թափելը։ «Դեպի ձոր գահավիժող ծանր ծայռազանգվածները վթարում են մայրուղային ջրատարը և անջուր թողնում Արաբկիրի ու հարակից տարածքների տասնյակ հազարավոր սպառողների: «Վեոլիա ջուր» ընկերության շարունակական ահազանգերը և նման բան թույլ չտալու նպատակով պատկան մարմիններին ուղղված կոչերն առայժմ ցանկալի արդյունք չեն տալիս»,-  տեղեկացնում են  «Վեոլիա Ջուր» ընկերությունից։
 
««Արզնի 2 - Երևան» մայրուղային ջրատարի վթարի վերացման  աշխատանքներով պայմանավորված, ս.թ. փետրվարի 7-ի ժամը 19.00-ից մինչև փետրվարի 9-ի ժամը 7:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
 
Ղափանցյան, Գրիբոյեդով, Արղության, Հ.Քոչար, Գ.Արծրունի, Ռիգայի, Վ.Համբարձումյան, Գուլակյան, Աղբյուր Սերոբ, Սոսե, Ջեյմս Բրայս, Խնկո Ապեր, Սևաստոպոլյան, Արաբկիրի 17, 19, 21, 23, 25 փողոցներ, Ա. Խաչատրյան  29/1, 30, 31, 31/1, 32, 33, 33/1, 33/2, Փափազյան 1-13, 15, 16, 16/1, 16/2, 17, 19, 20, 22, 22/2, Գյուլբենկյան 1-9, 23-33 կենտ և 2-20 զույգ, Կասյան 10, 12, Սունդուկյան 9-29 կենտ և 26-98 զույգ, Բաղրամյան 41-53 կենտ և 42-58 զույգ, Կիևյան 1-24, Բարբյուս 54, 56, 58, 63, 65, 67, Ա.Ավետիսյան 25-67 կենտ և 14-120 զույգ, Օրբելի Եղբայրներ 1-67 կենտ և 14-22 զույգ, Լեռ Կամսար 1-25, Նիկոլ Դուման 1, Վաղարշյան 1-22, Վրացական 1-10 համարներ՝ իրենց կոտորակներով, Ադոնցի 10, 12, 14, 16, 17, 18, 19, 20, 21, 23, 25, 27 համարներ՝ իրենց կոտորակներով, Նաիրի Զարյան 1-50 համարներ՝ իրենց կոտորակներով և նրբանցքներով, Կոմիտասի 10-50 զույգ և 23-35 կենտ համարներ՝ իրենց կոտորակներով, Վրացական 1-10 համարներ՝ իրենց կոտորակներով, Ա.Խաչատրյան փողոցի նրբանցքներ, Բաղրամյան 2-րդ նրբանցք, Արաբկիրի թիվ 26 մանկապարտեզ, «Քանաքեռ ՀԷԿ» ջրամբարի հարակից նորակառույց թաղամաս»,- ասվում է հաղորդագրության մեջ: 
 
Նշվում է, որ «Վեոլիա ջուր» ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն