Արցախը հավերժ մնալու է հայկական՝ հայ ժողովրդի միահամուռ կամքի ու ջանքի միջոցով․ Արտակ Բեգլարյան


Արցախը հավերժ մնալու է հայկական՝ հայ ժողովրդի միահամուռ կամքի ու ջանքի միջոցով․ Արտակ Բեգլարյան

  • 20-02-2023 19:32:26   | Արցախ (ԼՂՀ)  |  Քաղաքական

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՐՑԱԽԻ ՎԵՐԱԾՆՆԴԻ ՕՐԸ...
 
Քանի դեռ մեր ժողովուրդը վերջնականորեն չի հասել Արցախյան շարժման հիմնական նպատակներին, շարժումն ու պայքարը շարունակական են, և այդ նպատակների հարցում որևէ նահանջ չի կարող լինել: 
Արցախը հավերժ մնալու է հայկական՝ հայ ժողովրդի միահամուռ կամքի ու ջանքի միջոցով, իսկ արցախցին սեփական հողում երբեք չի կքելու օտար լծի տակ:
Շնորհակալություն այս 35-ամյա պայքարում ավանդ ունեցած բոլոր անձանց՝ ազատամարտիկից մինչև պետական գործիչ, մանկավարժից մինչև հողագործ:
ԱՄՐՈՒԹՅՈՒՆ ԵՒ ՍԵՓԱԿԱՆ ՈՒԺԵՐԻ ՈՒ ԱՊԱԳԱՅԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՎԱՏ ԵՄ ՄԱՂԹՈՒՄ ՀԱՏԿԱՊԵՍ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՆԵՐՔՈ ԳՏՆՎՈՂ ԻՄ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐԻՆ:
 
 
Արցախի Հանրապետության պետնախարարի խորհրդական
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական