Պարիսպները սահմանում պետք է լինեին, տղերք ... Ռուզան Ասատրյան


Պարիսպները սահմանում պետք է լինեին, տղերք ... Ռուզան Ասատրյան

  • 21-02-2023 21:25:08   | Հայաստան  |  Հասարակություն

ԱՄԵՆ  ԶԻՆՎՈՐ  ՄԻ  ՀԱՅԱՍՏԱՆ  Է
ՀԱՐԳԵԼԻ  ՄԵԾԱՀԱՐՈՒՍՏՆԵՐ, 
ԵՎ   ՀԱՅՐԵՆԻՔԸ  ՍԿՍՎՈՒՄ  Է  ՍԱՀՄԱՆՆԵՐԻՑ... 
 
Արցախյան  ազատագրական  պայքարի  35-ամյակի կապակցությամբ`  Գնդապետ  Կորյուն Ղումաշյանի և իր  զինվորների  հետ  մեկնել  էի սահմանը  պահող արծիվներին  նվիրատվություն  անելու:  44-օրյա  պատերազմից  հետո  առաջին անգամ  էի գնում, Հայրենիքը  սկսվում է  սահմանից,  ափսոս  է  կորսված  յուրաքանչյուր  վայրկյանը,   հապաղում  ենք,  անելիք  շատ    կա`   ,,Ֆուխարայի   հալից,,  հարցնող  չկա, ինչպես կասեր  Չարենցը: Ինչ  ոգի  կար  այդ հերոս  տղերքի   մեջ,  ինչպիսի   կայուն  հայրենապաշտություն,  այդպիսի  քաջերի  թիկունքը ամուր  պետք  է  լինի...   Երբ  քաղաք  հասանք,  տաքսիով  տուն  բարձրացա  Հաղթանակի  այգուն  հարակից  Բաբայան  փողոցով:  Անհորիզոն  շքեղ  դղյակների 
պարիսպների  կողքով  անցնելիս, բարձրաձայն  ասացի`  այս պարիսպները  սահմանում  պետք  է  լինեին,  տղերք...
-Ի՞նչ  Ասացիք - հարցրեց  վարորդը:
-  Ասացի, -Հայրենիքը  սկսվում  է  սահմաններից....
 
գրող - հրապարակախոս
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն