Եգերը որպես հասարակական կազմակերպությո՞ւն


Եգերը որպես հասարակական կազմակերպությո՞ւն

  • 24-02-2023 15:00:56   | Հայաստան  |  Հասարակություն

 
2005 թվականից Հայաստանում գործող զենք-զինամթերքի և որսորդական պարագաների մասնագիտացված խանութ-սրահը՝ Եգերը՝ շնորհիվ նվիրված և պրոֆեսիոնալ աշխատանքի հանդիսանում է նաև հասարակական կազմակերպություն՝ նպաստելով Հայաստանում այս ոլորտի զարգացմանը։  
 
Որսի սեզոնին կազմակերպվում է որսեր, որսորդական հավաքներ, որոնց արդյունքում բարձրանում է հետաքրքրությունը որսորդության նկատմամբ, ձևավորվում է որսորդության ճիշտ մշակույթ, իսկ մասնակիցների միջև հաստատվում են ջերմ ընկերական հարաբերություններ։  
 
Եգերի հաջողությունների հետևում  մշտապես պահպանված սկզբունքներն ու մոտեցումներն են . բարեկիրթ սպասարկում, պարզ խորհրդատվություն, ջերմ ընդունելություն,անհատական մոտեցում: Հաճախորդները գիտեն՝ Եգերում իրենց կարող են զգալ հանգիստ և հարմարավետ։ Տարիների ընթացքում  հավատարիմ հաճախորդների  ձևավորվել են ջերմ ընկերական հարաբերություններ։
 
Եգեր խանութ-սրահը ներկայացնում է զենքերի և որսորդական բազմազան պարագաների լայն տեսականի: Խանութ-սրահում ներկայացված են չեխական, ռուսական, իտալական հայտնի բռենդների տեսականին: 
 
EGER խանութ-սրահից կարող եք ձեռք բերել  զենքեր և որսորդական պարագաներ , որսորդական համազգեստ, որսորդական պայուսակներ, գլխարկներ,ճտքակոշիկներ, սվիններ,  փամփուշտներ:
 
Այստեղ կարող եք գտնել այնպիսի մոդելներ , որոնք Հայասատնում այլ խանութ-սրահներում չեք տեսնի:  Եգերը հանդիսանում է առաջատար ТОЗ, CZ, Beneli, Berreta բրենդների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։
 
Եգերում ներկայացված տեսականին վաճառվում է միայն գնորդի կողմից ներկայացված համապատասխան թույլտվության դեպքում։
 
Զենք ձեռք բերելու թույլտվություն ստանալու համար քաղաքացին պարտավոր է ՀՀ ոստիկանություն ներկայացնել  սահմանված ձևի դիմում, բժշկական եզրակացություն` զենքի տիրապետմանը խոչընդոտող այնպիսի հիվանդությունների բացակայության մասին, որոնք կապված են տեսողության խախտման, հոգեկան հիվանդության, ալկոհոլամոլության կամ թմրամոլության հետ, ՀՀ քաղաքացիությունը հաստատող փաստաթուղթ, օրենքով նախատեսված այլ փաստաթղթեր:
 
Տեսականին վաճառում է ամբողջովին գործարանային ձևով, առկայության դեպքում՝ պատյաններով և տուփերով։ 
 
Եգեր մասնագիտացված զենքերի և որսորդական պարագաների խանութ-սրահում Ձեզ կօգնեն ճիշտ ընտրություն կատարել իրենց գործում պրոֆեսիոնալ և բարեխիղճ մասնագետները: Մասնագետները նաև կծանոթացնեն   Ձեզ զենքի կրման, պահման կանոններին,  կուղղորդեն ճիշտ ընտրության։
 
Եգերում ներկայացված տեսականին կարող եք ձեռք բերել նաև ապառիկ տարբերակով։ Եգեր խանութ-սրահը համագործակցում է ՎՏԲ-Հայաստան բանկի հետ։ 
 
Եգերը  ակտիվ մասնակցում է նաև զենքի ոլորտում մեծամասշտաբ ցուցահանդեսների,որոնք  տեղի են ունենում Լաս Վեգասում, Նյուրնբերգում և Մոսկվայում։     
 
 
                 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն