Լաչինի միջանցքը պետք է լիարժեք բաց լինի մասնավոր և կոմերցիոն փոխադրումների համար․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն


Լաչինի միջանցքը պետք է լիարժեք բաց լինի մասնավոր և կոմերցիոն փոխադրումների համար․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

  • 27-02-2023 12:30:25   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, ի պատասխան «Լուրերի» հարցմանը ներկայացրել է իր դիրքորոշումը Լաչինի միջանցքի հարցով ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշման վերաբերյալ:
 
«Արդարադատության միջազգային դատարանի որոշումը վերահաստատեց միջազգային հանրության ընդհանուր դիրքորոշումն առ այն, որ Լաչինի միջանցքը պետք է լիարժեք բաց լինի մասնավոր և կոմերցիոն փոխադրումների համար։ Պետքարտուղար Բլինքենն այս մասին ուղղակիորեն փաստել էր  նախագահ Ալիևի հետ  փետրվարի 18-ին Մյունխենում կայացած հանդիպման ժամանակ»,- դեսպանատունը պատասխանել է հարցմանը։
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play