ՄԻԵԴ–ում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի 4 գործ կա. Կիրակոսյան


ՄԻԵԴ–ում Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի 4 գործ կա. Կիրակոսյան

  • 27-02-2023 13:16:16   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Եղիշե Կիրակոսյանը հայտնեց, որ ընթացքի մեջ է Հայաստանի ներկայացրած 4 գործերի քննությունը։
 
Այս պահին Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի ՄԻԵԴ–ում 4 գործ կա։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց միջազգային հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
 
Առաջին գործը վերաբերում է 2020 թվականի պատերազմին հաջորդող 2 ամիսներին կատարված դեպքերին, երկրորդը վերաբերում է գերեվարված անձանց նկատմամբ ապօրինի դատավարություններին։ Երրորդը` ՀՀ–ի սուվերեն տարածքում Ադրբեջանի ԶՈւ–ի ներկայության և դրանով իսկ մարդու իրավունքների խախտման մասին է, իսկ չորրորդն էլ ներառում է 2022-ի մարտի Փառուխի դեպքերը, Արցախում գազանջատումները, Լաչինի միջանցքում տեղի ունեցած զարգացումները։
 
Պետք է ճնշեն Ադրբեջանին. Կիրակոսյանը` Լաչինի մասին դատարանի որոշումը կատարելու մասին
«Ադրբեջանի կողմից հաստատված 33 գերիների դեմ ապօրինի դատավարությունների մասով որոշ տղաների հետ կապված դատարանի` միջանկյալ միջոցներ կիրառելու որոշումների ժամկետները լրացել են, սակայն նրանք շարունակում են բանտում պահվել։ Իրավական գործիքներով մաքսիմալ հնարավոր բոլոր ջանքերն արվել են։ Ցավոք, այս պահին լրացուցիչ որևէ անելիք չունենք այս մասով` եթե նոր փաստեր ենք գտնում, ներկայացնում ենք դատարանին»,–ասաց Կիրակոսյանը։
 
Նա հավելեց, որ գերեվարված զինծառայողների դատավարությունը բեմականացված էր՝ որոշակի ժամանակահատված հայ զինծառայողներին Ադրբեջանում պահելու համար։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը