Գորիսում Mercedes G500-ով վթարի է ենթարկվել գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանի հայրը․ «Յաշիկը» կողաշրջվել է․ գեներալի հայրը մարմնական վնասվածքներով, ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևան

Գորիսում Mercedes G500-ով վթարի է ենթարկվել գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանի հայրը․ «Յաշիկը» կողաշրջվել է․ գեներալի հայրը մարմնական վնասվածքներով, ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևան

  • 27-02-2023 13:49:02   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
shamshyan. Երեկ՝ փետրվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Գորիս քաղաքի Սյունիքի և Զորավար Անդրանիկի փողոցների խաչմերուկում բախվել են Սյունիքի մարզի բնակիչներ 81-ամյա Էմիլ Բուդաղյանի վարած Mercedes G500 մակնիշի 444 OQ 44 համարանիշի և 25-ամյա Հարություն Գրիգորյանի վարած Opel Astra մակնիշի 10 MN 066 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «Յաշիկը» կողաշրջվել է, վարորդ Է․ Բուդաղյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։
 
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխնատու հերթապահի գլխավորությամբ։Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնրի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ, ում կողմից վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ։Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Գորիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
 
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխված Է․ Բուդաղյանը ՀՀ զինված ուժերի գեներալ-մայոր Արտակ Բուդաղյանի հայրն է։ Գեներալ-մայորը 2013 թվականին ծանր վիրավորվել էր Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գորիսյան առանձնատան մոտ տեղի ունեցած միջադեպ ժամանակ։
 
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
Լուսանկարները և տեսանյութը՝ Դավիթ Հայրապետյանի
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը