Միրզոյանն ու Աբդոլլահիանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր են քննարկել

Միրզոյանն ու Աբդոլլահիանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր են քննարկել

  • 27-02-2023 15:46:48   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Հայաստանի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը կայացել է մարդու իրավունքների խորհրդի 52-րդ հերթական նստաշրջանի շրջանակում։
 
Ժնևում կայացել է Հայաստանի և Իրանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հանդիպումը։ Տեղեկությունը հայտնում է իրանական Irna.ir-ը։
 
«Ժնևում մարդու իրավունքների խորհրդի 52-րդ հերթական նստաշրջանի շրջանակում տեղի ունեցած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր»,–ասված է հաղորդագրության մեջ։
 
Հիշեցնենք` ԱԳՆ–ն այսօր հայտնել էր, որ Միրզոյանը փետրվարի 27-28-ը աշխատանքային այցով մեկնել է Ժնև, նա մասնակցելու է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նստաշրջանի բարձր մակարդակի նիստին։ Հանդիպումներ են լինելու նաև մի շարք գործընկերների հետ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը