Թուրքիայի Մալաթիա քաղաքում փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 32 փրկվածի


Թուրքիայի Մալաթիա քաղաքում փրկարարները փլատակների տակից դուրս են բերել 32 փրկվածի

  • 27-02-2023 20:08:57   | Թուրքիա  |  Ի՞նչ է գրում մամուլը

Թուրքիայի Մալաթիա քաղաքում տեղի ունեցած երկրաշարժից հետո փրկարարներին հաջողվել է փլատակների տակից ողջ-ողջ դուրս բերել 32 մարդու:
 
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Արտակարգ իրավիճակների վարչության ղեկավար Յունուս Սեզերը։
 
Թուրքիայի Մալաթիայի արևելյան նահանգում փետրվարի 27-ին 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Երկրաշարժի էպիկենտրոնը Յեշիլյուրթ բնակավայրի շրջանն է, յոթ կիլոմետր խորության վրա։ Ցնցումները զգացվել են նաև հարևան նահանգներում: Մալաթիայում 340 հազար մարդ է բնակվում:
 
Ավելի վաղ Սեզերը հայտնել էր 1 զոհի և 69 վիրավորի մասին:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը