Սերգեյ Լավրովը ժամանել է Ադրբեջան


Սերգեյ Լավրովը ժամանել է Ադրբեջան

  • 27-02-2023 20:38:56   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 27-ի երեկոյան աշխատանքային այցով ժամանել է Ադրբեջան։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
 
Աղբյուրի փոխանցմամբ՝ Բաքվում Լավրովին ընդունելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ինչից հետո ռուս դիվանագետը բանակցություններ է անցկացնելու իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։
 
Հաղորդվում է, որ Ալիևի հետ հանդիպման ընթաքում Լավրովը քննարկելու է երկկողմ հարաբերությունների շուրջ հարցերի ամբողջ շրջանակը, տարածաշրջանային ու միջազգային արդիական խնդիրները, ինչպես նաև Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների կյանքի կոչման ընթացքը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը