Պեսկովը վաղաժամ է անվանել 2024 թվականի ընտրություններին Պուտինի մասնակցության մասին խոսակցությունները


Պեսկովը վաղաժամ է անվանել 2024 թվականի ընտրություններին Պուտինի մասնակցության մասին խոսակցությունները

  • 28-02-2023 11:16:57   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի հայտարարել, թե արդյոք կմասնակցի՞ 2024 թվականին պետության ղեկավարի պաշտոնի ընտրություններին, իսկ նման ենթադրությունների մասին դեռ վաղ է խոսել։
 
Այս մասին երեքշաբթի օրը հրապարակված «Известия»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
 
«Առայժմ նախընտրական կամ ընտրական տրամադրություններ չկան, Պուտինը շատ անելիքներ ունի, հիմա հաստատ դրա մասին մտածելու ժամանակ չկա: Նրանից դեռ որևէ հայտարարություն չենք լսել, որտեղ նա խոսեր առաջադրվելու կամ չառաջադրվելու մասին: Այսինքն՝ դեռ ժամանակը չէ, պարզապես պետք է համբերատար լինել»,- առաջարկել է Կրեմլի խոսնակը՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք արդեն կա՞ որոշում Պուտինի՝ ընտրություններին մասնակցելու մասին։
 
Պեսկովը նշել է, որ այս պահին դեռ որոշում կա, որ ընտրություններ են լինելու 2024 թվականին, սակայն հատուկ ռազմական գործողության պայմաններում կասկածի տակ կարող են դրվել ընտրությունների անցկացման հեռանկարները՝ թե՛ սեպտեմբերյան, թե՛ նախագահական։ Կրեմլի խոսնակը, սակայն, նշել է, որ Վլադիմիր Պուտինի դաշնային ուղերձում ասվում է՝ դրանք պետք է տեղի ունենան, քանի որ  Ռուսաստանի հասարակության և քաղաքական համակարգի զարգացման անբաժանելի մասն են։
 
Պետության ղեկավարի մամուլի քարտուղարը հայտարարել է նաև ընտրական սեզոնի մեկնարկը կարող է լինել մինչև 2023 թվականի երկրորդ կիսամյակի կեսերը։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play