Բաքվում մեկնարկել է Լավրով-Բայրամով հանդիպումը


Բաքվում մեկնարկել է Լավրով-Բայրամով հանդիպումը

  • 28-02-2023 13:24:19   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Բաքվում տեղի է ունենում Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի և Ջեյհուն Բայրամովի փակ հանդիպումը, հայտնում են տեղի լրատվամիջոցները՝ վկայակոչելով՝ Ադրբեջանի արտգործնախարարության հաղորդագրությունը։
 
Հանդիպումից մնարամասներ դեռ չեն հաղորդվում։
 
Ավելի վաղ նշվել էր, որ արտգործնախարարները քննարկելու են երկու երկրների միջև երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, տարածաշրջանային խնդիրները:
 
Այսօր Լավրովը ելույթ կունենա ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի լիագումար նիստում։
 
Լավրովը երեկ է ժամանել Բաքու, հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ռուսաստանը ողջունում է այլ պետությունների ցանկացած ջանքեր, որոնք ուղղված են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև տարածաշրջանում փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը, երեկ ասել է Լավրովն Ալիևին։
 
Նրա խոսքով՝ տարածաշրջանային անվտանգությունը մնում է ակտուալ թեմա ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը