«Ավելորդ են Մոսկվայի նյարդային արձագանքները, որոնք լինում են, երբ որևէ կողմ փորձում է ինչ-որ դրական բան անել. Սիմոնյան


«Ավելորդ են Մոսկվայի նյարդային արձագանքները, որոնք լինում են, երբ որևէ կողմ փորձում է ինչ-որ դրական բան անել. Սիմոնյան

  • 28-02-2023 14:09:39   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ալեն Սիմոնյանի հավաստմամբ՝ հայ-ադրբեջանական կողմերի միջև կոնսենսուս կա, որի մասին մանրամասներ չի կարող ներկայացնել, սակայն դրանք միջազգային սկզբունքներ ունեն:
 
«Այս մասով կան կարմիր գծեր, ըստ որի՝ մենք չենք կարող խաղաղության պայմանագրի մեջ ականներ դնել ՀՀ-ի ինքնիշխանության, պետականության և տարածքային ամբողջականության նկատմամբ: Մենք պետք է հասկանանք՝ նոյեմբերի 9- հայտարարությունը, որն ունենք, ինչ-որ չափով բավարարո՞ւմ է իրավունքները ֆիքսելու համար, թե՞ ոչ, և արդյոք նոր դրույթ դնելով՝ չեղյալ չե՞նք համարի սույն հայտարարությունում տեղ գտած կարևորագույն արձանագրումները, որտեղ կա Ադրբեջանի նախագահի ստորագրությունը: Ամեն բան քննարկման փուլում է»,- ասաց նա:
 
Նրա խոսքով՝ Ռուսաստանը ևս դեր ունի խաղաղության պայմանագրի կքնման մասով, որովհետև, այնումենայնիվ, սահմանին ռուս խաղաղապահներն են:
 
«Ավելորդ եմ համարում նյարդայն արձագանքները Մոսկվայից, որոնք տեղի են ունենում, երբ որևէ կողմ փորձում է ինչ-որ դրական բան անել: Սրանք առավելապես էմոցիոնալ են, քան քաղաքական կառույցի կողմից լինող արձագանքը: Նրանք պետք է ավելի հանգիստ և զսպված լինեն՝ հասկանալով իրավիճակը, որ ՀՀ-ն ունի իր շահերն ու անվտանգության խնդիրը, որը պետք է ապահովի»,- ընդգծեց Սիմոնյանը:
 
ԱԺ խոսնակի համոզմամբ՝ Լաչինի միջանցքի փակումը առավելապես վնաս է Ադրբեջանին, քան հայկական կողմին. «Մենք ծանր ենք տանում, ունենք խնդիրներ, բայց քաղաքական առումով սա ավելի վատ է ադրբեջանական կողմի համար»:
 
Վերջինս, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, նկատեց՝ այդ մասով ունենք մի այնպիսի իրավիճակ, երբ ամենամոտն ենք հարաբերությունների ինչ-որ չափով կարգավորմանը:
 
«Մենք պետք է այդ հնարավորությունը օգտագործենք, եթե հակառակ կողմի մղումներն իրոք անկեղծ են, որովհետև մենք փորձ ենք ունեցել, երբ դրանք կարգավորվել են, սակայն ինչ-որ պահի թուրքական կողմը հետ է կանգնել: Տեսնենք, թե ինչ կլինի, դժվար է ասել՝ անկե՞ղծ են, թե՞ ոչ: Ամեն մեկն ունի իր շահերը»,- նշեց ԱԺ խոսնակը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը