«Ակնկալում ենք՝ 2023-ը հայ-ադրբեջանական կարգավորման ճեղքման տարի կլինի»․ Ալիևը՝ Լավրովին


«Ակնկալում ենք՝ 2023-ը հայ-ադրբեջանական կարգավորման ճեղքման տարի կլինի»․ Ալիևը՝ Լավրովին

  • 28-02-2023 14:55:55   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. «Բաքուն պատրաստ է կառուցողական աշխատել ռուսական կողմի հետ՝ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը կարգավորելու գործում», - երեկ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում ընդունելով Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին։
 
Ալիևը նշել է Ռուսաստանի մեծ ջանքերն ու դերակատարությունը Ղարաբաղում խաղաղության հասնելու համար և հույս հայտնել, որ այդ ջանքերը կշարունակվեն նաև ընթացիկ տարում։
 
«Հուսով եմ` 2023 թվականը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունները նորմալացնելու ճեղքման տարի կլինի։ Ամեն դեպքում, մենք այդ ակնկալիքն ունենք»,- ասել է Ալիևը։
 
Սերգեյ Լավրովը պատասխան խոսքում ընդգծել է երկու երկրների դաշնակցային հարաբերությունների բարձր մակարդակը, համոզմունք հայտնելով, որ այդ հարաբերությունները ապագայում ևս կամրապնդվեն բոլոր ոլորտներում։
 
Այնուհետև Ալիևի և Լավրովի հանդիպումը շարունակվել է փակ դռների ետևում։
 
Լավրովն այսօր հանդիպել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ, որին հաջորդել է նրանց համատեղ ասուլիսը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը