Լաչինի միջանցքում հսկիչ անցակետի ստեղծում նախատեսված չէ. Լավրով


Լաչինի միջանցքում հսկիչ անցակետի ստեղծում նախատեսված չէ. Լավրով

  • 28-02-2023 18:26:50   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում անդրադարձել է Լաչինի միջանցքի արգելափակմանն ու այնտեղ հսկիչ անցակետերի տեղադրման մասին առաջարկներին:
 
«Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքին, ապա պատասխանը  պարզ է՝ այն պետք է գործի ամբողջապես համապատասխան 2020 թվականի նոյեմբերի 9-ի ամենաառաջին եռակողմը հայտարարությանը, ինչը նշանակում է, որ անհրաժեշտ է ազատ տեղաշարժ ապահովել բացառապես քաղաքացիական և մարդասիրական բեռների, քաղաքացիական անձանց համար:
 
Խաղաղապահ զորակազմի գծով մեր շփումներում մենք փորձում ենք հասնել հենց դրան: Այնտեղ հսկիչ անցակետի ստեղծում նախատեսված չէ, սական կա հնարավորություն տեխնիկական միջոցներով վերացնել առկա կասկածներն այն հարցում, թե միջանցքն օգտագործվու՞մ է ըստ նշանակության: Մենք այսօր այդ մասին խոսել ենք, տեխնիկական դետալները երկրորդական նշանակություն ունեն»,- ասել է Լավրովը:
 
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Մյունխենում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հանդիպմանը ադրբեջանական կողմն առաջարկել է անցակետ ստեղծել հայ-ադրբեջանական սահմանին, այդ թվում՝ Լաչինի միջանցքում:  
 
Փետրվարի 22-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Երեւանը դեմ է Լաչինի միջանցքում ադրբեջանական անցակետերի տեղադրմանը:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը