Փաշինյանի հայտարարությունն ամբողջովին թողնում եմ իր խղճին. Լավրով


Փաշինյանի հայտարարությունն ամբողջովին թողնում եմ իր խղճին. Լավրով

  • 28-02-2023 19:26:59   | Ադրբեջան  |  Ի՞նչ է գրում մամուլը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին Բաքվում ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսի խնդրել են մեկնաբանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայությունը չի երաշխավորում անվտանգությունը և ընդհակառակը, անվտանգության սպառնալիք է:
 
«Հայաստանի ղեկավարի՝ ձեր կողմից մեջբերված հայտարարությունն ամբողջովին թողնում եմ նրա խղճին», - հակիրճ ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
 
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Փաշինյանը հունվարի տասին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ասել էր, որ  ՌԴ ռազմական ներկայությունը ՀՀ-ում ոչ միայն չի երաշխավորում ՀՀ անվտանգությունը, այլև ընդհակառակը, սպառնալիքներ է ստեղծում անվտանգության համար:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը