Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց մարտի 1-ի զոհերի հիշատակը

Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց մարտի 1-ի զոհերի հիշատակը

  • 01-03-2023 11:24:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
ՀՀ ազգային ժողովը մեկ րոպե լռությամբ հարգեց մարտի 1-ի զոհերի հիշատակը:
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 1-ի նիստի մեկնարկին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն առաջարկեց 1 րոպե լռությամբ հարգել զոհվածների հիշատակը:
 
Հայաստանում 2008 թվականի փետրվարի 19-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո երկրում զանգվածային բողոքի ցույցեր էին սկսվել: Բողոքի ակցիաները ղեկավարում էր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը. նա և նրա կողմնակիցները համաձայն չէին ընտրությունների արդյունքների հետ, որոնց համաձայն՝ նախագահ էր ընտրվել Սերժ Սարգսյանը: Ցուցարարները վրաններ էին տեղադրել Երևանի Ազատության հրապարակում և երթեր ու ակցիաներ էին իրականացնում մայրաքաղաքի տարբեր հատվածներում: 2008 թվականի մարտի 1-ին զանգվածային անկարգություններ ու բախումներ տեղի ունեցան ցուցարարների և ոստիկանների միջև, ինչի հետևանքով զոհվեց 10 մարդ: Զոհերից 2-ը ոստիկանության աշխատակիցներ էին: 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը