Զախարովան հուսով է՝ Մոսկվայի հետ համատեղ մշակված հայ-ադրբեջանական խաղաղության նախաձեռնությունները կիրականացվեն


Զախարովան հուսով է՝ Մոսկվայի հետ համատեղ մշակված հայ-ադրբեջանական խաղաղության նախաձեռնությունները կիրականացվեն

  • 01-03-2023 12:47:26   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հույս է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ մշակված հայ-ադրբեջանական խաղաղության նախաձեռնությունները կիրականացվեն, հաղորդում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։
 
«Այս տարածաշրջանը, բառի ուղիղ իմաստով, կարելի է անվանել առանցքային ևս մեկ տարածաշրջան, որտեղ դեռ հույս կա, որ խաղաղության նախաձեռնությունները, որոնք մշակել են կողմերը Ռուսաստանի հետ միասին, կիրականացվեն», - ասել է Զախարովան «Սպուտնիկ» ռադիոկայանին տված հարցազրույցում։
 
Նա «բռիություն» է անվանել Հարավային Կովկասում Արևմուտքի ներգրավվածության փորձերը և պնդել, թե նման քաղաքականություն է տարվում ոչ թե հակամարտությունը կարգավորելու, այլ՝ «ճիշտ հակառակ նպատակներով»։
 
«Դժբախտաբար, մենք երկար տարիներ այստեղ նկատում ենք նման միտում, այժմ արևմտամետներն է՛լ ավելի են ակտիվացել», - հավելել է ռուս դիվանագետը։
 
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը երեկ Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ պնդել է, թե Բրյուսելը Հարավային Կովկասում գործում է ոչ թե «հանուն ինչ-որ բանի, այլ ընդդեմ»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play