Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը Լաչինի միջանցքի թեման քննարկել է ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ


Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը Լաչինի միջանցքի թեման քննարկել է ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ

  • 01-03-2023 15:44:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. «Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը քննարկել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գծով գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքի հետ», - հաղորդում է «Ինտերֆաքս-Ազերբայջան» գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունը։
 
Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 52-րդ նստաշրջանի ընթացքում կայացած հանդիպման ժամանակ Ադրբեջանի փոխարտգործնախարարը ևս մեկ անգամ հերքել է Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղում ծագած մարդասիրական ճգնաժամի մասին պնդումները։
 
«Ադրբեջանը պատրաստ է ապահովել տարածաշրջանում բնակվող հայերի, ինչպես նաև Ադրբեջանի բոլոր քաղաքացիների անվտանգությունը», - հանդիպման ժամանակ հայտարարել է ադրբեջանցի բարձրաստիճան դիվանագետը։
 
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում երեկ հայտարարել է, որ ՄԱԿ-ի միջգործակալական առաքելության տեղակայումը Լաչինի միջանցքում և Լեռնային Ղարաբաղում այն նվազագույնն է, որ միջազգային հանրությունը կարող է անել այս պայմաններում։
 
80 օր է, ինչ Ադրբեջանը արգելափակել է Լաչինի միջանցքը՝ Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ Ադրբեջանը նաև խաթարել է էլեկտրաէներգիայի մատակարարումը և պարբերաբար խափանում է գազամատակարարումը, ընդգծել է Միրզոյանը։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը