Ադրբեջանը պետք է հարգի միջազգային դատարանի որոշումը, Լաչինի միջանցքը պետք է բացվի. Ֆրանսիայի ԱԳՆ


Ադրբեջանը պետք է հարգի միջազգային դատարանի որոշումը, Լաչինի միջանցքը պետք է բացվի. Ֆրանսիայի ԱԳՆ

  • 02-03-2023 12:03:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ադրբեջանը պետք է հարգի ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան՝ անընդունելի  համարելով Լաչինի միջանցքի արգելափակումը:
 
«Լաչինի միջանցքի արգելափակումն անընդունելի է, դրա ապաշրջափակումը՝ առաջնահերթություն։ Ազատ տեղաշարժն անհապաղ պետք է վերականգնվի, դա Ադրբեջանի պարտավորությունն է, օրենքը պետք է հարգվի։ Մենք պատրաստ ենք օգնել ԵՄ-ի և ԱՄՆ-ի մեր գործընկերներին»,- հայտարարել է ԱԳ նախարարը:
 
Բացի այդ, Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը կարևորել է ԿԽՄԿ գործունեությունը հումանիտար խնդիրների լուծման գործում.
 
«Առաջնահերթություն է մնում միջանցքի ապաշրջափակումը, Բաքվի և Երևանի միջև երկխոսությունը։ Մենք Եվրամիության և ԱՄՆ-ի գործընկերների հետ պատրաստ ենք օգտակար լինել»,-ասել է Կոլոննան:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը