Ալիևն առաջարկել է Ադրբեջանի նախաձեռնությամբ ականներից տուժած երկրների խումբ ստեղծել


Ալիևն առաջարկել է Ադրբեջանի նախաձեռնությամբ ականներից տուժած երկրների խումբ ստեղծել

  • 02-03-2023 14:39:44   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսօր Բաքվում «Չմիավորման շարժման» կոնտակտային խմբի գագաթնաժողովում հանդես է եկել ականներից տուժած համախոհ երկրների խումբ ստեղծելու նախաձեռնությամբ։
 
«Քանի որ «Չմիավորման շարժման» անդամ մի շարք երկրներ ականներով և չպայթած զինամթերքով ամենաաղտոտված երկրների թվում են, ես կցանկանայի առաջարկել ականներից տուժած համախոհ երկրների խումբ ստեղծել, որպեսզի մեր ձայնը լսելի լինի ողջ աշխարհում»,- ասել է Ադրբեջանի ղեկավարը:
 
Ալիևն ընդգծել է, որ, հաշվի առնելով Ադրբեջանի համար մարդասիրական ականազերծման կարևորությունը, Բաքուն դիտարկում է ազգային կայուն զարգացման նպատակի հաստատման հնարավորությունը։
 
«Ադրբեջանը ուղիղ կապ է տեսնում կայուն զարգացման նպատակների և ականազերծման գործընթացի միջև, քանի որ ականները դանդաղեցնում են ազատագրված տարածքների վերականգնման և  ներքին տեղահանվածների վերադարձի գործընթաց»,- ընդգծել է նա:
 
Ալիևն ասել է, որ Ադրբեջանը ներառված է ականապատված տարածքների ամենամեծ խտությամբ երկրների ցանկում. «2020 թվականի նոյեմբերին՝ ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից ի վեր, ականների պայթյունների հետևանքով մոտ 300 ադրբեջանցի է մահացել կամ ծանր վիրավորվել»:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը