Վլադիմիր Պուտինը վաղն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ կանցկացնի


Վլադիմիր Պուտինը վաղն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ կանցկացնի

  • 02-03-2023 15:30:30   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը վաղը՝ մարտի 3-ին, Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ կանցկացնի: Այդ մասին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
 
Այսօր ավելի վաղ մի անանուն աղբյուր խորհրդարանի ստորին պալատից՝ Պետական դումայից, ռուսական մամուլին փոխանցել է, որ այս նիստը կգումարվի այսօր և, հավանաբար, կանցկացվի առցանց ձևաչափով:
 
Օրակարգի մասին պաշտոնական տեղեկություններ հայտնի չեն, սակայն ենթադրվում է, որ կքննարկվեն «ուկրաինական անօդաչուների գրոհները ռուսական բնակավայրերի վրա և Բրյանսկի շրջանում ուկրաինացի զինվորականների իրագործած հարձակումը»:
 
Պեսկովը նշել է, որ Պուտինը պատկան կառույցներից զեկույցներ է ստանում Բրյանսկի շրջանում տեղի ունեցող իրադարձույունների մասին:
 
Այսօր Ստավրոպոլի մարզ նախատեսված նախագահ Վլադիմիր Պուտինի աշխատանքային այցը չեղարկվել է:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play