ՌԴ-ն պատրաստվում է անկախ վճարային համակարգեր ստեղծել BRICS-ի, ՇՀԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում. Լավրով


ՌԴ-ն պատրաստվում է անկախ վճարային համակարգեր ստեղծել BRICS-ի, ՇՀԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում. Լավրով

  • 02-03-2023 15:57:47   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ռուսաստանը տրամադրված Է BRICS-ի, ՇՀԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում ձևավորել անկախ վճարային համակարգեր և ընդլայնել ազգային արժույթներով հաշվարկները, հինգշաբթի օրը հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ ելույթ ունենալով Մեծ 20-յակի արտգործնախարարների խորհրդի նիստում:
 
Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է ТАСС գործակալությունից: «BRICS-ի, ՇՀԿ-ի և ԵԱՏՄ-ի շրջանակներում տրամադրված ենք  ձևավորել հուսալի տրանսպորտային միջանցքներ, անկախ վճարային համակարգեր, ընդլայնել ազգային արժույթներով հաշվարկները», - ասել Է նա։ Լավրովի խոսքով՝ Ռուսաստանն ակնկալում է, որ սեպտեմբերին կայանալիք Դելիի գագաթնաժողովը «գոնե մասամբ թույլ կտա վերացնել այն ռիսկերը, որոնք ստեղծում Է Արևմուտքի եսասիրական քաղաքականությունը»։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play