«Հյուսիսային հոսքերում» տեղի ունեցած ահաբեկչության արդար քննություն է անհրաժեշտ. Լավրով


«Հյուսիսային հոսքերում» տեղի ունեցած ահաբեկչության արդար քննություն է անհրաժեշտ. Լավրով

  • 02-03-2023 15:44:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. «Հյուսիսային հոսքի» օպերատոր Nord Stream AG–ն հայտնել է, որ գազատարներում արտակարգ դեպքերն աննախադեպ են և վերանորոգման ժամկետներն անհնար է գնահատել։
 
Մոսկվան պնդում է, որ ՌԴ–ի և այլ շահագրգիռ կողմերի մասնակցությամբ «Հյուսիսային հոսքերում» տեղի ունեցած ահաբեկչությունների արդար և արագ քննություն տարվի։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, G20–ի արտգործնախարարների խորհրդի նիստում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
 
«Նկատում ենք Արևմուտքի կողմից սադրվող միջազգային տնտեսական հարաբերությունների դեգրադացիա, դրանց վերափոխում զենքի, այդ թվում՝ էներգետիկ ոլորտում։ Ապշած ենք ՆԱՏՕ–ի և ԵՄ–ի պատասխանատվության գոտում «Հյուսիսային հոսք» մայրուղային գազատարների դեմ անպատիժ դիվերսիաներով։ Պնդում ենք, որ ազնիվ և արագ հետաքննություն իրականացվի այդ ահաբեկչության նկատմամբ Ռուսաստանի և շահագրգիռ այլ կողմերի մասնակցությամբ», – հայտարարել է նախարարը։
 
Հիշեցնենք` 2022 թ. սեպտեմբերի 26-ին ահաբեկչություն է տեղի ունեցել միանգամից երկու գազատարում։ Դանիայի և Շվեդիայի իշխանությունների տեղեկությունների համաձայն`գազի երկու արտահոսք է եղել «Հյուսիսային հոսք–1»–ում և մեկ արտահոսք «Հյուսիսային հոսք–2»–ում՝ Բորնհոլմ կղզու շրջանում։
 
Գերմանիան, Դանիան և Շվեդիան չեն բացառել նպատակաուղղված դիվերսիայի տարբերակը։ «Հյուսիսային հոսք–1»–ի օպերատոր «Nord Stream 2 AG»–ն հայտարարել է, որ միջադեպերն աննախադեպ են, վերանորոգման ժամկետներն անհնար է գնահատել։ ՌԴ գլխավոր դատախազությունը «Հյուսիսային հոսք» գազատարների վնասումից հետո միջազգային ահաբեկչության մասին գործ էր հարուցել։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ «Հյուսիսային հոսք» գազատարի վրա տեղի ունեցած պայթյունը ակնհայտ ահաբեկչություն է:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play