Արարատ Միրզոյանը մեկնել է Հնդկաստան


Արարատ Միրզոյանը մեկնել է Հնդկաստան

  • 03-03-2023 11:42:17   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան։
 
Միրզոյանն, ինչպես արտաքին քաղաքական գերատեսչությունն է տեղեկացնում, Նյու-Դելիում կմասնակցի Հնդկաստանի՝ աշխարհաքաղաքականության և աշխարհատնտեսության թեմաներով առաջատար համաժողով «Ռաիսինա երկխոսությանը»։
 
Արտգործնախարարը համաժողովի շրջանակներում՝ որպես բանախոս, կմասնակցի պանելային քննարկման, ինչպես նաև հանդիպումներ կունենա գործընկերների հետ։
 
Այս համաժողովին Միրզոյանը մասնակցել է նաև անցած տարվա ապրիլին։ Այցի շրջանակներում անցկացվեց նաև հայ-հնդկական գործարար համաժողովը, որտեղ իր ելույթում արտգործնախարարը հայտարարց՝ «նոր էջ են բացում հայ-հնդկական տնտեսական համագործակցության պատմության մեջ», և «վերականգնում են առևտրի, զարգացման և բարգավաճման հիանալի ավանդույթները»։
 
Վերջին շրջանում Հայաստանի և Հնդկաստանի միջև փոխայցելություններն ակտիվացել են։ Պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ Հնդկաստանի հետ հարաբերությունների համակողմանի խորացումը և զարգացումը Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններից է։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play