Լավրովն ու Միրզոյանը կարևորել են հայ-ադրբեջանական կարգավորման ջանքերի ակտիվացումը


Լավրովն ու Միրզոյանը կարևորել են հայ-ադրբեջանական կարգավորման ջանքերի ակտիվացումը

  • 03-03-2023 14:10:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն.  Մարտի 3-ին Նյու Դելիում «Ռայսինայի երկխոսություն» 8-րդ միջազգային համաժողովի շրջանակում հանդիպում են ունեցել Ռուսաստանի և Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Արարատ Միրզոյանը։
 
Նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի արդիական հարցեր, ինչպես նաև ճշտել են մոտեցումները միջազգային հարթակներում՝ ինտեգրացիոն միավորումներում համագործակցության շրջանակներում, հայտնում է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության մամլո ծառայությունը։
 
Աղբյուրի համաձայն՝ Լավրովն ու Միրզոյանը նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների շուրջ, կարևորել են հայ-ադրբեջանական կարգավորման բոլոր ուղղություններով ջանքերի ակտիվացումը՝ համաձայն Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների:
 
«Բանակցություններն անցել են բարեկամական և վստահելի մթնոլորտում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա դիվանագիտական շփումների վերաբերյալ», - ասվում է ռուսական կողմի հաղորդագրությունում:
 
Հայկական կողմը հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրություն դեռ չի տարածել:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play