Բայրամովն ու Գրոսսին Բաքվում քննարկել են Մեծամորի ատոմակայանին առնչվող հարցեր


Բայրամովն ու Գրոսսին Բաքվում քննարկել են Մեծամորի ատոմակայանին առնչվող հարցեր

  • 03-03-2023 15:48:46   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ։
 
Այս մասին ասված է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ։
 
Հանդիպմանը Բայրամովը նշել է, որ երկար տարիներ Ադրբեջանը և ՄԱԳԱՏԷ-ն համատեղ ծրագրեր են իրականացնում գործակալության իրավասության տակ գտնվող բազմաթիվ ոլորտներում՝ գյուղատնտեսություն, նավթաքիմիական արդյունաբերություն, բժշկություն և այլն։
 
Նախարարը նաև գոհունակություն է հայտնել համագործակցության մակարդակից և ընդգծել մեծ հեռանկարները մի շարք այլ ոլորտներում։
 
Բայրամովի խոսքով, Ադրբեջանը մեծ նշանակություն է տալիս միջուկային անվտանգության ապահովմանը։ Այս առումով նա կարևորել է Հայկական (Մեծամորի) ԱԷԿ-ի շահագործման ընթացքում ՄԱԳԱՏԷ-ի կողմից սահմանված անվտանգության չափանիշների պահպանումը, որտեղ, ըստ Բայրամովի, Հայաստանը օգտագործում է հնացած տեխնոլոգիաներ։
 
Գրոսսին իր հերթին նշել է, որ Ադրբեջանը ՄԱԳԱՏԷ-ի համար կարևոր գործընկեր է և ընդգծել է Բաքվի հետ համագործակցության խորացման հեռանկարները միջուկային անվտանգության և այլ ոլորտներում, որոնցում գործակալությունը մասնագիտանում է։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը