Թուրքիան վրդովված է ԱՄՆ պետդեպի զեկույցից


Թուրքիան վրդովված է ԱՄՆ պետդեպի զեկույցից

  • 03-03-2023 15:58:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Թուրքիայի արտգործնախարարությունը դատապարտել է Թուրքիայի վերաբերյալ «ահաբեկչության» հետ կապված ԱՄՆ պետքարտուղարության (պետդեպ) 2021 թվականի զեկույցը:
 
Ermenihaber-ի փոխանցմամբ՝ զեկույցին արձագանքել է Թուրքիայի արտգործնախարարության մամուլի խոսնակ Թանժու Բիլգիչը։ Նա կոչ է արել Միացյալ Նահանգներին համերաշխություն ցուցաբերել Թուրքիային՝ «ահաբեկչության դեմ պայքարում» և տարբերություն չդնել այս կամ այն կառույցների միջև, որոնք ըստ թուրքական կողմի սպառնալիք են Թուրքիայի ազգային անվտանգության համար:
 
«Թուրքիան շարունակում է պայքարել ահաբեկչական կազմակերպությունների դեմ, այդ թվում՝ PKK/PYD/YPG, DHKP-C, FETÖ և ԻՊ-ի գրոհայինների դեմ։ Անկարայի բոլոր գործողություններն այս ուղղությամբ օրենքի տառին համապատասխան են»,- ասել է Թուրքիայի ԱԳՆ-ի ներկայացուցիչը։
 
Նա նաև ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ զեկույցում «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (հիմնականում քրդերից ու արաբներից բաղկացած զորաջոկատ – խմբ.) հիշատակվում են, որպես կարևոր գործընկերներ՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ:
 
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն Թուրքիայի կողմից ահաբեկչական համարվող Սիրիայի քրդական ուժերին չի համարում ահաբեկիչներ, ինչը դժգոհություն է առաջացնում թուրքական կողմի մոտ:
 
Չնայած ԱՄՆ-ն ահաբեկչական է որակել Թուրքիայում ու Իրաքի հյուսիսում գործող «Քուրդիստանի բանվորական կուսակցությանը» (ՔԲԿ-PKK), այնուամենայնիվ, Վաշինգտոնը Սիրիայի քրդական ուժերին (YPG, SDF) չի համարում ահաբեկչական: Թուրքական կողմն էլ իր հերթին համարում է, որ YPG-ն ու SDF-ն միևնույն կառույցնե են:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play