Սպիտակ տունը հայտնել է, որ Չինաստանը օրակարգից չի հանել Ռուսաստանին մահաբեր զենք մատակարարելու հնարավորությունը


Սպիտակ տունը հայտնել է, որ Չինաստանը օրակարգից չի հանել Ռուսաստանին մահաբեր զենք մատակարարելու հնարավորությունը

  • 04-03-2023 11:36:36   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին ասել է, որ Չինաստանն իր օրակարգից դեռ չի հանել Ռուսաստանին ուկրաինական հակամարտությունում օգտագործելու համար մահաբեր զենք մատակարարելու հնարավորության հարցը։
 
CNN-ին տված հարցազրույցում նա միաժամանակ նշել է, որ Միացյալ Նահանգների վարչակազմը դեռ չի կարծում, որ Չինաստանի իշխանությունները «որոշում են կայացրել» այս ուղղությամբ։
 
Փետրվարի 27-ին Չինաստանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ Պեկինը չի հանդուրժի ԱՄՆ-ի սպառնալիքներն ու ճնշումները չին-ռուսական հարաբերությունների հետ կապված։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը