Թուրքիայի և Սիրիայի սահմանին 4,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել


Թուրքիայի և Սիրիայի սահմանին 4,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

  • 04-03-2023 12:56:10   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Sputnik. Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Թուրքիայի Անթաքիա քաղաքից 16 կմ դեպի հյուսիս-արևելք։
 
Այսօր առավոտյան Թուրքիայի և Սիրիայի սահմանին 4,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հաղորդում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
 
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Թուրքիայի Անթաքիա քաղաքից 16 կմ դեպի հյուսիս-արևելք։
 
Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։
 
Հիշեցնենք` փետրվարի 6–ին` ժամը 05.17–ին, Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում երկրաշարժ է տեղի ունեցել, որն ավերածությունների է հանգեցրել մի շարք քաղաքներում։ Երևանի ժամանակով 14։24-ին և 14։36-ին ևս 2 ուժգին երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ:
 
Գրանցվել է ավելի քան 4000 հետցնցում, երկրաշարժի զոհ է դարձել շուրջ 50 հազար մարդ։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը