Բայդենն ու Շոլցը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել Ուկրաինային


Բայդենն ու Շոլցը վերահաստատել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցել Ուկրաինային

  • 04-03-2023 13:18:23   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը վերահաստատել են Ուկրաինային աջակցելու պատրաստակամությունը, հայտնում է Սպիտակ տունը։
 
Երկու երկրների առաջնորդները քննարկել են Ուկրաինային անվտանգության, հումանիտար, տնտեսական և քաղաքական օգնություն տրամադրելու շարունակական ջանքերը և ուկրաինացի ժողովրդի հետ համաշխարհային համերաշխության պահպանման կարևորությունը, ասված է հաղորդագրության մեջ։
 
Նրանք նաև վերահաստատել են «ԱՄՆ-ի և Գերմանիայի միջև երկկողմ հարաբերությունների ամրությունը» և մտքեր են փոխանակել գլոբալ այլ հարցերի շուրջ։
 
Ավելի վաղ CNN-ին տված հարցազրույցում Սպիտակ տան խոսնակ Ջոն Քիրբին նշել էր, որ Բայդենն ու Շոլցը հանդիպման ժամանակ պետք է քննարկեն Ուկրաինայի «ռազմական կարիքները» գարուն-ամառ ժամանակահատվածի համար։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը