ԱՄՆ-ն ողջունում է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպումը

ԱՄՆ-ն ողջունում է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպումը

  • 04-03-2023 13:52:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ամերիկայի Միացյալ Նահանգները ողջունում է Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների միջև վերջին հանդիպումը։ Այս մասին հաղորել է «Թուրան» գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ պետքարտուղարության՝ մարտի 1-ին Իվանյան գյուղում կայացած կողմերի հանդիպման մասին մեկնաբանությանը։
 
«Մենք ողջունում ենք Ադրբեջանի կառավարության և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների փոխգործակցությունը։ Հուսով ենք, որ բոլոր կողմերը կշարունակեն զարգացնել և պահպանել արդյունավետ հաղորդակցման ուղիները։ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովումը կարևոր է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար»,- գործակալության հարցմանն ի պատասխան նշել է պետքարտուղարության խոսնակը։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը