ԱՄՆ-ն հանդես է գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև խաղաղության հաստատման օգտին. Լուիս Բոնո

ԱՄՆ-ն հանդես է գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարատև խաղաղության հաստատման օգտին. Լուիս Բոնո

  • 06-03-2023 15:29:32   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. ԱՄՆ-ն հանդես է գալիս Հայաստանի և Ադրբեջանի միջև երկարատև խաղաղության հաստատման օգտին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուիս Բոնոն: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն կատարում է խաղաղ գործընթացին աջակցելու դերը։
 
«Խաղաղության պայմանագիրը պետք է կայուն լինի։ Դրա նախաձեռնողը պետք է լինեն հենց կողմերը, այլ ոչ թե ԱՄՆ-ը կամ այլ երկրներ։ Մեր նպատակն է, որ կողմերը շփվեն»,- հայտարարել է դիվանագետը։
 
Բոնոն նշել է, որ իրեն հայտնի է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դիրքորոշումը ԵԱՀԿ Մինսկի խմբի վերաբերյալ: ԱՄՆ-ի համար, սակայն, կարևոր է, որ Ադրբեջանն ու Հայաստանը շփվեն՝ անկախ միջնորդության ձևաչափից։
 
ԱՄՆ պետքարտուղարության գլխավոր խորհրդականը նշել է, որ Բաքու այցից և հանդիպումներից հետո վաղը կմեկնի Երևան:
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը