«Դպրոցներում կիրառվում է «համաճարակային ֆիլտր»՝ հիվանդ երեխաների մուտքը բացառելու համար». Ավանեսյանը հանդիպել է Անդրեասյանին


«Դպրոցներում կիրառվում է «համաճարակային ֆիլտր»՝ հիվանդ երեխաների մուտքը բացառելու համար». Ավանեսյանը հանդիպել է Անդրեասյանին

  • 06-03-2023 20:17:45   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

tert.am ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային հանդիպում է ունեցել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հետ:
 
Գործընկերները քննարկել են համատեղ անելիքները և ոլորտները կապակցող հարցերը:
 
Մասնավորապես քննարկվել է առողջ ապրելակերպի միջոցառումների կազմակերպման և համատեղ ծրագրերի իրականացման հարցերը:
 
Ընդգծվել է, որ հարցը կարևոր է երկու գերատեսչությունների համար և այս ուղղությամբ նախանշվող անելիքները շատ են:
 
Անդրադառնալով վերջին օրերին կարմրուկի դեպքերի աճով պայմանավորված իրավիճակին՝ նշվել է, որ դպրոցական և նախադպրոցական ուսումնական հաստատություններում կիրառվում է «համաճարակային ֆիլտր»՝ հիվանդ երեխաների մուտքը հաստատություններ բացառելու համար:
 
 
 
   
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը