ԱՄՆ-ը և Իսրայելը պայմանավորվել են խստացնել միջոցառումներն՝ ուղղված Իրանի միջուկային ծրագրի դեմ


ԱՄՆ-ը և Իսրայելը պայմանավորվել են խստացնել միջոցառումներն՝ ուղղված Իրանի միջուկային ծրագրի դեմ

  • 07-03-2023 15:11:16   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Միացյալ Նահանգները և Իսրայելը երկուշաբթի օրը պայմանավորվել են ուժեղացնել միջոցառումների համակարգումը, որպեսզի Իրանը չկարողանա միջուկային զենք ստանալ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով երկու երկրների  համատեղ հայտարարությունը:
 
«Պաշտոնատար անձինք մեծ մտահոգությամբ են դիտարկել Իրանի միջուկային ծրագրի առաջընթացը և հաստատել են Իսրայելի և Միացյալ Նահանգների միջև անվտանգության բնագավառում բազմամյա գործընկերության հետագա ամրապնդման փոխադարձ նպատակը։ Այդ կապակցությամբ պաշտոնատար անձինք պարտավորվել են խստացնել միջոցառումների համակարգումն Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կանխելու և տարածաշրջանում Իրանի թշնամական գործողությունները հետագայում զսպելու ուղղությամբ», - նշվում է Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ:
 
Սպիտակ տան մամուլի ծառայությունը նշում է, որ մարտի 6-ին Վաշինգտոնում անցկացվել է ամերիկա-իսրայելական ռազմավարական խորհրդատվական խմբի նիստը: Այն տեղի Է ունեցել ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանի, Իսրայելի ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերի և Իսրայելի ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցախի Հանեգբիի մասնակցությամբ:
 
Նրանք նաև քննարկել են ԱՄՆ-ի զինված ուժերի և Իսրայելի պաշտպանության բանակի՝ վերջերս անցկացված համատեղ զորավարժությունների արդյունքները։ Նիստի ժամանակ երկու կողմերը քննարկել են «Մերձավոր Արևելքի տարածաշրջանում Իսրայելի անվտանգության և քաղաքական ինտեգրման հետագա խորացմանն ուղղված ջանքերը»:
 
«Պրն. Սալիվանը դարձյալ ընդգծել ԱՄՆ-ի նախագահ Բայդենի անդրդվելի հավատարմությունն Իսրայելի անվտանգությանը, ինչն արտահայտված է ԱՄՆ-ի և Իսրայելի միջև ռազմավարական գործընկերության վերաբերյալ Երուսաղեմի համատեղ հռչակագրում, որն ստորագրվել է 2022 թվականի հուլիսին նախագահի՝ Իսրայել կատարած այցի ժամանակ», - նշվում է հայտարարության մեջ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը