Մարտի 8-ի կապակցությամբ՝ անվճար իրավաբանական խորհրդատվություն կտրամադրեն կանանց


Մարտի 8-ի կապակցությամբ՝ անվճար իրավաբանական խորհրդատվություն կտրամադրեն կանանց

  • 07-03-2023 15:21:01   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Իրավաբան.net. Ձևավորելով ավանդույթ՝ Կանանց միջազգային օրվան ընդառաջ ՀՀ փաստաբանների պալատը հայտարարում է հանրապետության ամբողջ տարածքում կանանց իրավունքներին նվիրված միջոցառում իրականացնելու մասին:
 
Միջոցառման շրջանակներում 2023թ. մարտի 9-ին և 10-ին փաստաբանական գրասենյակները, փաստաբանները և Փաստաբանական ակադեմիայի ունկնդիրներն անվճար իրավաբանական խորհրդատվություն կտրամադրեն կանանց:
 
«Նախաձեռնության գլխավոր նպատակն է խթանել կանանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում, ինչպես նաև բարձրացնել հանրային իրավագիտակցությունը և փաստաբանին դիմելու իրավական մշակույթը:
 
Միջոցառմանն արդեն իսկ միացել են ավելի քան 5 տասնյակ փաստաբաններ և երեք տասնյակ փաստաբանական գրասենյակներ իրենց թիմերով, ինչպես նաև «Փաստաբանական ակադեմիան»:
 
Անվճար իրավաբանական օգնությունը տրամադրվելու է ինչպես ՀՀ փաստաբանների պալատի Երևան քաղաքում տեղակայված վարչական շենքում, այնպես էլ փաստաբանական գրասենյակներում՝ Երևանում և բոլոր մարզերում:
 
Միջոցառման հետ կապված հարցերի դեպքում կարող եք զանգահարել 010-600-710 հեռախոսահամարին», – նշված է հաղորդագրության մեջ։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը