Եվրամիության լայնածավալ ռազմական աջակցությունը Կիևին վկայում է, որ Արևմուտքը շահագրգռված չէ ապաէսկալացիայի հարցում. Լոգվինով

Եվրամիության լայնածավալ ռազմական աջակցությունը Կիևին վկայում է, որ Արևմուտքը շահագրգռված չէ ապաէսկալացիայի հարցում. Լոգվինով

  • 07-03-2023 15:30:59   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. Եվրամիության հակառուսական կուրսը բարդացնում է բոլոր միջազգային հարցերի, այդ թվում՝ Իրանի միջուկային գործարքի շուրջ դիվանագիտական հաջող կարգավորումը: Այդ մասին РИА Новости-ին տված հարցազրույցում հայտարարել է ԵՄ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնակատար Կիրիլ Լոգվինովը:
 
Նրա խոսքով՝ Եվրամիությունը նաև «փաստացի միացել է ԱՄՆ-ին միջազգային միջնորդների «մերձավորարևելյան քառյակի» գործունեության արգելափակման գործում», որՆ զբաղվում էր պաղեստինա-իսրայելական հակամարտությամբ:
 
Դիվանագետը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանի մեկուսացման կուրս որդեգրելով՝ Եվրամիությունը սխալ հաշվարկ է արել: «Եվրամիությունը, այդպես էլ չհասցնելով դառնալ գլոբալ արտաքին քաղաքական խաղացող, որոշել է, որ եթե Ռուսաստանի դեմ արշավ հայտարարի, աշխարհի բոլոր երկրները հնազանդորեն կգնան նրա հետևից»,- ասել է պաշտոնյան:
 
Անդրադառնալով Ուկրաինայում հակամարտությանը՝ Լոգվինովը նշել է, որ Եվրամիության լայնածավալ ռազմական աջակցությունը Կիևին և ԵՄ անդամ երկրների հռետորաբանությունը վկայում են այն մասին, որ Արևմուտքը շահագրգռված չէ ապաէսկալացիայի հարցում: Նա նաև նշել է, որ այդ կապակցությամբ Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների տասներորդ փաթեթի բովանդակությունը միանգամայն կանխատեսելի էր, գործնականում այդ սահմանափակումները քիչ բան են փոխում Ռուսաստանի համար:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը