Բաքուն պատասխանում է Փաշինյանին՝ «Հայաստանն է ահաբեկչական քաղաքականություն վարում»


Բաքուն պատասխանում է Փաշինյանին՝ «Հայաստանն է ահաբեկչական քաղաքականություն վարում»

  • 07-03-2023 15:59:54   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Ազատություն. Ադրբեջանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն Թվիթերում գրել է․ - «Վարչապետ Նիկոլ Փաշինյան, ահաբեկչությունը շարունակում է մնալ Հայաստանի սկանդալային հայտնի քաղաքականության ու ռազմական ագրեսիայի կենտրոնում, որը շարունակում է զինվորական անձնակազմ և ականներ տեղափոխել Ադրբեջան ու սպանել Ադրբեջանի խաղաղ բնակիչների, որի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը դուք ճանաչել եք։
 
Հայաստանի նման անօրինական գործողությունները կանխելու Ադրբեջանի օրինական միջոցները կոչվում են կարգուկանոնի ստեղծում Ադրբեջանի ինքնիշխան տարածքում»։
 
Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ընդունելով ԵԱՀԿ Մինսկի խմբում ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյին, ասել էր, որ մարտի 5-ին ադրբեջանական դիվերսիոն խմբի գործողություններն այլ կերպ, քան ահաբեկչություն, հնարավոր չէ որակել։
 
Կիրակի առավոտյան Ստեփանակերտը հաղորդեց, որ Արցախում ոստիկանական ավտոմեքենայի վրա ադրբեջանցիների զինված հարձակման հետևանքով հայկական կողմից զոհվել է երեք, վիրավորվել՝ մեկ սպա։ Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում ադրբեջանական կողմից զոհվել է երկու, վիրավորվել՝ առնվազն մեկ զինծառայող։ Արցախի տեղեկատվական շտաբը հրապարակել է միջադեպի տեսանյութը, չնայած դրան՝ Բաքուն սեփական վարկածն է պնդում, թե առաջինը հայկական կողմն է կրակել «օպերատիվ տեղեկատվության հիման վրա ստուգում իրականացնելու համար» մեքենային մոտեցած ադրբեջանցի զինծառայողների վրա:
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը