Բանգլադեշում պայթյունի հետևանքով զոհվել է 15 մարդ, ավելի քան 140-ը հոսպիտալացվել է


Բանգլադեշում պայթյունի հետևանքով զոհվել է 15 մարդ, ավելի քան 140-ը հոսպիտալացվել է

  • 07-03-2023 20:33:07   | Բանգլադեշ  |  Ի՞նչ է գրում մամուլը

Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում գտնվող տանը մարտի 7-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով 15 մարդ է զոհվել, ևս 140-ը հոսպիտալացվել են։
 
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին տեղեկացրել են  Բանգլադեշի մայրաքաղաքի ոստիկանական վարչությունից։
 
«Տեղում աշխատում են արագ արձագանքման ստորաբաժանման սակրավորները: Մասնագետները նաև կպարզեն պայթյունի պատճառները», - ասել է ոստիկանության ներկայացուցիչը:
 
Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում շարունակվում են փրկարարական աշխատանքները: Գործի է դրվել 11 հրշեջ հաշվարկ ։ Պայթյունի հետևանքով վնասվել են մոտակայքում գտնվող 5-հարկանի և 7-հարկանի շենքերը ։ Տուժածները հոսպիտալացվել են, նրանց վիճակի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
 
Պայթյունը տեղի է ունեցել ժամը 16:45-ի սահմաններում BRTC ավտոբուսի կանգառից ոչ հեռու: Տեղի ունեցածի պատճառները չեն նշվում։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը