Ամբա Գրուպ. խանութների և առևտրային տարածքների կահավորման Ձեր լավագույն ընտրությունը


Ամբա Գրուպ. խանութների և առևտրային տարածքների կահավորման Ձեր լավագույն ընտրությունը

  • 09-03-2023 14:50:12   | Հայաստան  |  Հասարակություն

 
Երկաթե կոնստրուկցիաներով տաղավարների, շինությունների ու պահեստների կիրառումն ու շահագործումը վաղուց արդեն ընդունված է զարգացած երկրներում,  հատկապես Եվրոպայում ու Ամերիկայի Միացյալ Նահանգներում:
 
Մեր երկրում ևս վերջին տարիներին ոլորտը սկսել է աստիճանաբար զարգանալ, և դրանում իր մեծ ներդրումն ունի Ամբա գրուպը, որն արդեն 10 տարի  զբաղվում է երկաթե և պլաստմասե կոնստրուկցիաների կառուցմամբ, առևտրային և պահեստային տարածքների կահավորմամբ: 
 
Սուպերմարկետների, հիպերմարկետների, պահեստների և խանութների ստելաժներ, դարակաշարեր, պլաստմասե և երկաթե աքսեսուարներ, դրամարկղային սեղաններ, համակարգիչներ, խանութների բարձրորակ սայլակներ, ինչպես նաև բեռնատար և հյուրանոցային սայլակներ, դպրոցների և մարզասրահների համար նախատեսված երկաթյա դարակաշարեր:
 
Անկախ աշխատանքի բարդությունից և ծավալից, ընկերության մասնագետները սեղմ ժամկետներում կատարում են իրենց առջև դրված խնդիրները և հնարավորինս արագ կյանքի կոչում պատվիրատուի ցանկությունները: «Մենք աշխատում ենք ռուսական խոշորագույն ընկերություններից մեկի հետ և ամբողջ ապրանքը, պատրաստված միջազգային չափանիշներով, մենք ստանում ենք հենց այնտեղից: Իսկ տարիների մեր անցած ճանապարհը ապացուցում և վկայում է, որ մենք այս ընթացքում ապահովել ենք միայն բարձր որակ»,- ասում է ընկերության տնօրեն Արման Ամիրյանը: 
 
«Ամբա Գրուպ» ընկերությունն իր պատվիրատուներին մատակարարում է  միայն որակյալ, դիմացկուն, ժամանակի փորձություն անցած և միջազգային չափանիշներին համապատասխան արտադրանք, ինչի շնորհիվ էլ այս տարիների ընթացքում ձեռք է բերել անուն, հեղինակություն, որին վստահում են հարյուրավոր գործընկերներ: «Պռոշյանի կոնյակի գործարանի», «Աթենք» ընկերության պահեստային տարածքները, «Դոմուս» խանութների ցանցի և առևտրային, և պահեստային տարածքները, «1000+1» խանութների ցանցը, «Սաս» Գրուպի Հալաբյան 22/5 հասցեում գտնվող ֆուդ կորդի սրահը և այլ առևտրային տարածքներ կահավորվել են հենց «Ամբա գրուպի» դարակաշարերով:  Ընկերությունն իրենց կողմից սպասարկվող ապրանքատեսականու համար տալիս է 5 տարվա երաշխիք:
 
Ամբա գրուպը բացի պահեստային և առևտրային տարածքներ կառուցելուց և  կահավորելուց՝ ոլորտում բացառիկ ծառայություններ է մատուցում: Ունի փորձառու թիմ, որը հաճախորդի ցանկությամբ մինչև 3 օրվա ընթացքում կարող է  մոտենալ խանութ կամ առևտրային տարածք և վերացնել կամ նորոգել այնտեղ առաջացած խնդիրներն ու թերությունները: 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն