Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին իրականությունից կտրված հայտարարություններ է հնչեցրել՝ առաջ տանելով անցակետի գաղափարը


Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին իրականությունից կտրված հայտարարություններ է հնչեցրել՝ առաջ տանելով անցակետի գաղափարը

  • 09-03-2023 15:28:51   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ արձագանքելով Հայաստանի ԱԳՆ-ի հայտարարությանը՝ կրկին հերքելով սեփական մեղքը:
 
Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ ընդգծվում է, որ Հայաստանի կողմից ժխտումը, որ հայկական զինուժի մեքենաները օգտագործում են Ստեփանակերտ տանող ճանապարհը ռազմական նպատակներով, իբր արձանագրվել է Ադրբեջանի ԶՈՒ տեսախցիկների կողմից:
 
Կառույցը նաև անընդունելի է որակել Հայաստանի հայտարարություններ Արդարադատության միջազգային դատարանի վերջին որոշման մասին՝ դրանք համարելով խեղաթյուրման փորձ, իսկ հայկական կողմի արդարացի պահանջը՝ դատարանի որոշման իրականացման մասին, անվանել իրականության հետ կապ չունեցող ձգտում:
 
Ադրբեջանը կրկին հայտարարել է, թե հայկական ռազմական տրանսպորտային միջոցներն անցել և անցնում են ադրբեջանական տարածքով (ադրբեջանական են համարում Լեռնային Ղարաբաղի տարածքը), իսկ հայկական ուժերը դուրս չեն բերվել այնտեղից։ 
 
Այս ամենի համատեքստում պաշտոնական Բաքուն նշել է, որ խիստ անհրաժեշտ է սահմանային անցակետ ստեղծել Լաչինի ճանապարհի սկզբնամասում։
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play