Ինքնասպան եղած զինծառայողը երեկ խոսել է ընտանիքի անդամների հետ, շնորհավորել մայրիկի տոնը. մանրամասներ


Ինքնասպան եղած զինծառայողը երեկ խոսել է ընտանիքի անդամների հետ, շնորհավորել մայրիկի տոնը. մանրամասներ

  • 09-03-2023 19:56:54   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

armtimes.com Մարտի 8-ին մահացած հայտնաբերված ՊՆ N զորամասի զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանը Սյունիքի մարզի Խնածախ համայնքից էր:
 
Խնածախի համայնքապետը լրատվամիջոցների հետ զրույցում ասել է, որ Անդրանիկը ընտանիքի կրտսեր զավակն էր, ունի մեկ քույր և մեկ եղբայր: Նրա զորացրվելուն մնացել էր մի քանի ամիս:
 
 
Ըստ համայնքապետի՝ տղան երեկ զանգահարել է ծնողներին, շնորհավորել մայրիկի տոնը:
 
Նա նաև նշել է, որ ընտանիքը անասնապահությամբ է զբաղվում: Մայրը գյուղի մանկապարտեզի դաստիարակն է:
 
Նկատենք, որ, չճշտված որոշ տեղեկությունների համաձայն, տղան կյանքին վերջ է տվել ընկերուհու հետ հեռախոսով խոսելուց հետո:
 
Ինքնասպան եղած զինծառայողը ազգակցական կապ ունի ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ:
 
Հիշեցնենք՝ այսօր առավոտյան ՀՀ պաշտպանական գերատեսչությունը հաղորդել էր, որ մարտի 8-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Անդրանիկ Կարոյի Օհանյանի մարմինը: Ավելի ուշ ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց, որ զինծառայողի դին հայտնաբերվել է անտառում՝ ծառից կախված վիճակում, նախաձեռնվել է քրեական վարույթ:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play