Շարունակվում է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղիների որոնումը. Զախարովա


Շարունակվում է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղիների որոնումը. Զախարովա

  • 09-03-2023 20:02:42   | Ռուսաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Լաչինի և ընդհանուր Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղիների որոնումը շարունակվում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
 
Զախարովան հայտնել է, որ համապատասխան շփումներ են տեղի ունենում Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության հետ համագործակցությամբ ու ռուս խաղաղապահ զորախմբի մասնակցությամբ:
 
«Շարունակվում է Լաչինի միջանցքի և ընդհանուր ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծման ուղիների որոնումը»,-ասել է Զախարովան:
 
Նա այլ մանրամասներ չի ներկայացրել:
 
Ադրբեջանը 2022 թվականի  դեկտեմբերի 12-ից փակ է պահում Արցախը Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play