Կրակոցներ Համբուրգի՝ Եհովայի վկաների եկեղեցում. զոհվել է մի քանի մարդ, այդ թվում՝ հրաձիգը


Կրակոցներ Համբուրգի՝ Եհովայի վկաների եկեղեցում. զոհվել է մի քանի մարդ, այդ թվում՝ հրաձիգը

  • 10-03-2023 11:44:56   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Հայկական ժամանակ. Առնվազն վեց մարդ է զոհվել Գերմանիայի Համբուրգ քաղաքի եկեղեցում տեղի ունեցած հրաձգության հետևանքով։
 
Հրաձգությունը տեղի է ունեցել Եհովայի վկաների եկեղեցում, Գրոս Բորսթել թաղամասում։
 
Տարբեր լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն՝ այնտեղ հայտնաբերվել է վեց-յոթ մահացածի մարմին: Ենթադրվում է, որ զինված անձը նույնպես նրանց թվում է, ասել է ոստիկանության խոսնակ Հոլգեր Ֆեհրենը: Ոստիկանությունը կարծում է, որ այլ հարձակվողներ չեն եղել:
 
«Թվիթեր»-ի միկրոբլոգում Համբուրգի ոստիկանությունը հայտնել է, որ «հանցագործության դրդապատճառների մասին հավաստի տեղեկություններ չունեն»։ Այս առնչությամբ ոստիկանությունը հորդորել է սոցցանցերում այդ մասին քննարկումներ չծավալել և չճշտված լուրեր չտարածել։
 
Տեղական ժամանակով 21:00-ի սահմաններում դաշնային NINA հավելվածի միջոցով նախազգուշացում է ուղարկվել տեղի բնակիչներին, որ «մեկ կամ մի քանի անհայտ հարձակվողներ կրակում են եկեղեցում գտնվող մարդկանց վրա»: Մարդկանց խորհուրդ է տրվել դուրս չգալ տներից։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը