Զախարովան կարծում է, որ Երևանի ակտիվ մասնակցությունը Բաքվի հետ բանակցություններին կհանգեցնի դեէսկալացիայի


Զախարովան կարծում է, որ Երևանի ակտիվ մասնակցությունը Բաքվի հետ բանակցություններին կհանգեցնի դեէսկալացիայի

  • 10-03-2023 12:57:20   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
Մոսկվան վստահ է, որ պաշտոնական Երևանի ակտիվ մասնակցությունը Բաքվի հետ հակամարտության կարգավորման բանակցություններին կարող է նպաստել կողմերի միջև «ներկայիս լարվածության» թուլացմանը։
 
Այս մասին երեկ կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
 
«Մենք կարծում ենք, որ պաշտոնական Երևանի ակտիվ մասնակցությունը՝ փոխընդունելի լուծումների որոնմանը, կնպաստի ներկայիս լարվածության թուլացմանը»,- ասել է նա:
 
Զախարովան հիշեցրել է, որ Ռուսաստանը դեռևս ելնում է նրանից, որ Բաքուն և Երևանը պետք է կատարեն բոլոր պարտավորությունները ամենաբարձր մակարդակով՝ եռակողմ համաձայնագրերի համաձայն, «ներառյալ Լեռնային Ղարաբաղում անվտանգության, Լաչինի միջանցքի օգտագործման հետ կապված պարտավորությունները»։
 
Հիշեցնենք՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չորեքշաբթի ասել էր, որ որոշ ժամանակ առաջ Բաքուն Երևանին ներկայացրել է խաղաղության պայմանագրի առաջարկ, որը, ըստ նրա, հիմնված է միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա։
 
«Մենք առաջարկներ ենք ստացել Հայաստանից, ի պատասխան նրանց ուղարկել ենք մեր առաջարկները, ուստի գործընթացը ընթացքի մեջ է»,- նշել էր նա։
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը