Հիասթափեցնող է, որ պետքարտուղարությունը բացառել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցները. կոնգրեսական Փալոն


Հիասթափեցնող է, որ պետքարտուղարությունը բացառել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցները. կոնգրեսական Փալոն

  • 10-03-2023 14:41:44   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 
1lurer. ԱՄՆ կոնգրեսական Ֆրանկ Փալոնը միաժամանակ ողջունել և միաժամանակ  քննադատել  է պետքարտուղարության դիրքորոշումն Ադրբեջանի նկատմամբ:
 
«Պետքարտուղարությունն Ալիևին իրավացիորեն կոչ է արել դադարեցնել Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, սակայն հիասթափեցնող է, որ նրանք հրապարակայնորեն բացառեցին Ադրբեջանի դեմ պատժամիջոցները: Բոլոր տարբերակները պետք է մնան սեղանին այնքան ժամանակ, քանի դեռ Ալիևը չի դադարեցրել իր չարաշահումները և չի հետևել միջազգային իրավունքին»,- գրել է Փալոնը թվիթերի իր միկրոբլոգում։
 
Հեղինակ`Մարիամ Մխիթարյան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը